Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ատելությունը, նախանձն ու թշնամությունը մեր կյանքն ու տունը դարեր շարունակ քանդեցին եւ շարունակում են քանդել

Ատելությունը, նախանձն ու թշնամությունը մեր կյանքն ու տունը դարեր շարունակ քանդեցին եւ շարունակում են քանդել
15.06.2025 | 18:02

Ներհասարակական մեր շրջանակներում Սուրբ Ավետարանի ճշմարիտ իմացության եւ ավետարանական սուրբ եւ փրկարար պատգամները ճշմարտապես կյանքի կոչման ճգնաժամ է ուրվագծվում, մանավանդ՝ որոշ շրջանակներում:

Ազատ է, հարկավ, որեւէ մեկն արտահայտվելու, եւ լսելի է որեւէ կարծիք, արձագանք, սակայն դրանք բոլորը միանշանակորեն միշտ չեն ճիշտ եւ արդար, շինարար, օգտակար, ընդունելի:

Եւս առավել խոտելի է, երբ առկա է անպատշաճ թելադրանք, հարկադրանք՝ այսպես կամ այնպես վարվելու:

Մանավանդ, երբ փորձ է արվում ուսուցանելու հոգեւորականին, ով կոչված է լինելու հավատքի եւ հոգեւոր կյանքի ուսուցանող, միասնության թթխմոր եւ ընդհանրական շահերի ջատագով ու անկողմնակալ պաշտպանող:

Առավել շինարար է եւ կենսական լսելն ու հասկանալը, քան սեփական կամ խմբակային շահերին տուրք տալով ունայն խոսելն ու գրելը:

Թող մեր Տիրոջ խոսքերը մեզ առաջնորդեն եւ մղեն մեզ կատարելագործվելու, քանզի ատելությունը, նախանձն ու թշնամությունը մեր կյանքն ու տունը դարեր շարունակ քանդեցին եւ շարունակում են քանդել. պետք է կանգ առնել եւ կանգնեցնել, պետք է ապրել եւ ապրեցնել, դեռ գալու է ամենքիս կյանքի բնական մայրամուտը, արդ, հանուն ինչի՞ խավարով պատենք մեր գարուն կենաց երկնակամարը.

«Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ» (Մատթ. Ե. 43-48):

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ